Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Աղոթարան

Աղոթարան
19.07.2024 | 00:01

Բարերար և բազումողո՛րմ Աստված,
Քո առաջ ընկած աղաչում ենք
ամբողջ սրտով և գթություն խնդրում
Քեզանից: Ինչպես խոստացար ծառաներիդ
և ասացիր՝ այն ամենն, ինչ Հորից
հավատով խնդրեք հանուն Որդու,
կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս
և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք
ապավինել: Եվ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր
մեզ այս կյանքում և առաջնորդելով
հասցրու երկնքի անճառ արքայությունդ՝
ի փառաբանություն և ի պատիվ ամենա սուրբ Երրորդությանդ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ամեն:

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ